Սարսափելի ողբերգական դեպք Երևան քաղաքում. Շամշյանը մանրամասներ է հայտնում



Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ, 29-ամյա Ներսես Մկրտչյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երասխ-Երևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Նորագավիթի «ԳԱԻ-ի պոստի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի

երթևեկելի գոտուց, բախվել ՃՈ անշարժ հենակետի բետոնե հատվածներին և հայտնվել «ԳԱԻ-ի պոստի» դիմաց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են

«Էրեբունի» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից 27-ամյա Աստղիկ Հովսեփյանը՝ գիտակցության չգալով, մահացել է: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Անդրանիկ Թամազյանն ու տեսուչ Էրիկ Հարությունյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան

քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես

Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի անվամբ ID քարտ, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և ոստիկանի ծառայողական վկայական:

Shamshyan.com writes. Today, on January 2, a tragic car accident took place in Yerevan. At around 10:30, 29-year-old Nerses Mkrtchyan, a resident of Getap village, Vayots Dzor region, drove his Opel car to the Yeraskh-Yerjan highway, near the popular Noragavit “GAI post”, in still unknown circumstances. from the traffic lane, collided with the concrete sections of the traffic police station and appeared in front of the “

Post of the National Academy of Sciences”. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the driver and the passenger were taken out of the car with the help of citizens, and were taken to Erebuni Medical Center by ambulances. 27-year-old Astghik Hovsepyan, who was injured on the way, died without regaining consciousness. Andranik Tamazyan, Senior Inspector of the 6th Division of the

1st Officer Battalion of the Traffic Police and Inspector Erik Harutyunyan arrived operatively. Garik Hakobyan, the duty officer in charge of the Yerevan Traffic Police Operative Management Center, passed the information about the accident to the Traffic Crimes Investigation Department of the Yerevan Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investigation te

am arrived. led by: Regarding the fact, H. According to Margaryan’s decision, a criminal case has been initiated according to Article 242, Part 2 of the RA Criminal Code. On the investigator’s instruction, the car was taken to a special guarded area of ​​the Yerevan Traffic Police. The photojournalist reports that an ID card with the driver’s name, a technical passport of the car and a police service certificate were found in the car.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *